Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 270 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 270 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419 693 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 891 784 վերջին մեկ օրում` 3274 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8798 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 400 840 անձ` վերջին մեկ օրում 1136 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8449 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1606 է: