Պուտինը հրամայել է ՌԴ բանակի զսպման ուժերը բերել ծառայության հատուկ ռեժիմի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արեւմուտքի ագրեսիվ արտահայտությունների, հանձնարարել է զսպման ուժերը ռուսական բանակում ծառայության հատուկ ռեժիմի բերել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս նաև ագրեսիվ արտահայտություններ մեր երկրի հասցեին, ուստի հրամայում եմ պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին [ՌԴ ԶՈՒ] ռուսական բանակի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի», - ասել է պետության ղեկավարը կիրակի Կրեմլում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ:
Դիմելով պաշտպանության նախարարին եւ գլխավոր շտաբի պետին՝ Պուտինն ընդգծել է, որ արեւմտյան երկրները նաեւ տնտեսական ոլորտում Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություններ են ձեռնարկում: «Ես նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավ գիտեն»,- հավելել է նա: