Կորոնաթվերը շարունակում են աճել․ վիճակագրությունը՝ ՀՀ-ում
Հայաստանում փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 հազար 220 դեպք, որից 396 հազար 670-ը`առողջացած, 8392-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 557 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 4467 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք, առողջացել է 970 քաղաքացի, արձանագրվել է մահվան 14 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 879 հազար 685-ի: