Պորտուգալիան Ռուսաստանին է արտահանձնել հայտնի «օրենքով գողին»
Պորտուգալիայի իշխանությունները Ռուսաստանին են արտահանձնել 58-ամյա Ստեպան Ֆուրմանին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Ստեպա Մուրմանսկի։ Այս մասին հայտնում են «ՆԳՆ մեդիա»-ից։
Ֆուրմանի դեմ քրեական գործը ՌԴ ՔՕ 210.1 հոդվածի հատկանիշներով («Քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոնի զբաղեցում») հարուցվել է 2019թ.-ին: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ եվրոպական երկիրն այս հոդվածով մեղադրյալի է արտահանձնում Ռուսաստանին։
Նախկինում բազմիցս դատապարտված Ֆուրմանը միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կողմից՝ ՌԴ ՆԳՆ Մուրմանսկի շրջանի հարցման հիման վրա: Մուրմանսկի Օկտյաբրսկի շրջանային դատարանն արդեն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։