Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկման թեմաներից մեկը Հայաստանն էր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններն ու Ադրբեջան-Թուրքիա համագործակցությունը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմին, Էրդողանն ու Ալիևն ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ընկերական հարաբերություններն հաջողությամբ զարգանում են բոլոր ուղղություններով։
Էրդողանն ու Ալիևը մտքեր են փոխանակել նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի հետ կապված։