Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն. Անահիտ Ավանեսյան
Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, բոլոր սահմանափակումները «ժամանակավոր բնույթ են կրում և միտված են այդ ընթացքում որոշակի խնդիր լուծելուն և որոշակի նպատակի հասնելուն»:
Ավանեսյանի խոսքով, հունվարին օմիկրոնի արագ տարածման պարագայում սահմանափակումները «որոշակի զսպող մեխանիզմ դարձան և ինչ-որ առումով խթանեցին պատվաստումները»:
Ավելին՝ այստեղ