Վրաստանը բացում է սահմանները բոլոր օտարերկրացի զբոսաշրջիկների համար
Վրաստանը բացում է իր սահմանները բոլոր օտարերկրացիների համար: Այս մասին հայտնում է վրացական newstbilisi.info կայքը:
Վրաստանի կառավարությանն առընթեր գործող խորհրդի որոշմամբ՝ բոլոր այն օտարերկրացիները, որոնք կներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստված կլինեն Covid-ի դեմ պատվաստանյութով, կարող են մուտք գործել Վրաստան:
Ինչ վերաբերում է արտերկրից ժամանող Վրաստանի քաղաքացիներին, ապա նրանք նույնպես պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստման վկայական, կամ էլ 5 օր անցկացնեն ինքնամեկուսացման մեջ (նախապես սահմանված 8 օրվա փոխարեն)։
Նույն որոշմամբ՝ այցելուները ազատվում են երկրում գտնվելու երրորդ օրը ՊՇՌ թեստ հանձնելու պարտավորությունից:
Կարանտինային գոտիները վերացվում են՝ վարակվածները կանցնեն ինքնամեկուսացման:
Վրաստանի կառավարությանն առընթեր գործող խորհրդի որոշմամբ՝ մարտի 1-ից հանվում է սոցիալական միջոցառումների անցկացման սահմանափակումը։ Ըստ այդմ՝ թույլատրվում են հարսանիքների և այլ հանրային միջոցառումների անցկացումը: