Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախյան հիմնախնդրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավորումը ընթանա խաղաղ ճանապարհով:
Պուտինը նաև հայտարարել է ԼՂ-ում առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման մասին.
«Կան նաև վեճեր, բայց Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորման գործընթացը խաղաղ ընթանա:
Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման, այլև՝ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով»,- ասել է Պուտինը։