ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը Մինսկի պայմանավորվածություններից հրաժարում կլինի. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ճանաչումը կլինի Մինսկի համաձայնություններից, Ուկրաինայի ինքնիշխանությունից եւ տարածքային ամբողջականությունից լիակատար հրաժարում: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը, որի հայտարարության տեքստը տարածել է ամերիկյան առաքելությունը, երկուշաբթի օրը կայացած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի նիստում:
«Դա ոչ միայն լիակատար հրաժարում կլիներ Մինսկի համաձայնություններից, որոնց քննարկման համար իմ ռուս գործընկերը հենց նոր երկար ժամանակ ծախսեց, այլեւ, ըստ էության, ՈՒկրաինայի ինքնիշխանությունից եւ տարածքային ամբողջականությունից՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», - պնդում էր դիվանագետը:
Նրա վարկածով՝ ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը «կհանգեցնի միջազգային կարգի խախտման, որը հիմնված է կանոնների վրա, ուժի կիրառման սպառնալիքի ներքո»: «Դա, հարգելի գործընկերներ, ափսոսանքի արժանի է և, ինչպես ասել է ԵՄ մշտական ներկայացուցիչը՝ դատապարտելի։ Եվ պետք է դատապարտվի բոլորիս կողմից», - հավելել է Քարփենթերը։