ԼԺՀ-ից եւ ԴԺՀ-ից ավելի քան 53 հազար բնակիչ է հատել Ռուսաստանի սահմանը
Ինքնահռչակ ԴԺՀ-ից ու ԼԺՀ-ից ավելի քան 53 հազար փախստական է հատել Ռուսաստանի սահմանը, հայտնել է ՌԴ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոտսին»:
ԼԺՀ-ից ու ԴԺՀ-ից փախստականների հարցով ԱԻ հերթական նիստը տեղի է ունեցել Դոնի Ռոստովում կիրակի երեկոյան:
«19:00-ի շրջանում սահմանը հատել է ավելի քան 53 հազար բնակիչ Ուկրաինայի հարեւանությամբ երկու մարզերից: Նրանք տարհանվել են, տեղափոխվել 142 ավտոբուսներով եւ ժամանակավորապես տեղակայվել ՌԴ-ում»,-լրագրողներին ասել է Չուպրիյանը: