Վրաստանի հարավում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի հարավում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:34-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 55 կիլոմետր հեռավորության վրա՝ Ծալկա քաղաքից դեպի 16 կմ հարավ-արեւմուտք (Սամցխե-Ջավախքի մարզ):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 4 կիլոմետր խորության վրա։
Ավելին՝ այստեղ