Ադրբեջանը շատ արագ կարող է ներսից պայթել. Հրանտ Միքայելյան (տեսանյութ)
Ալիևը Շուշին վերածում է Դուբայի, սա ցուցիչ է նաև, որ միապետն ուզում է իր փոքրիկ Դուբայն ունենալ իր տիրապետության տակ և դրանով ցույց տա բոլորին, թե տեսեք ով է Իլհամ Ալիևը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ նկատելով, որ այս դեպքում հարց է առաջանում, իսկ սովորական ադրբեջանցիների համար ինչ օգուտ վերոհիշյալից։
«Այս հարցն, իհարկե , մեր մամուլում նույնիսկ չափազանցվում է, բայց, այնուամենայնիվ, այդ հարցը կա։ Եվ Ղազախստանի օրինակով մենք տեսանք, որ փաստացի նման միապետություններում պայթյունները կարող են լինել շատ արագ և շատ ինտենսիվ։ Այդ պարագայում, ով ասեց, որ Ալիևը կկարողանա իշխանությունը պահել»,- ասել է քաղաքագետը։
Ադրբեջանի, առավել ևս Թուրքիայի կողմից պատերազմի և մասնավորապես Սյունիքի ուղղությամբ հարձակվելու հավանականություն բանախոսը գործնականում չի տեսնում։
«Չնայած և մեր տարածաշրջանում և աշխարհաքաղաքական առումով օրեցօր բարձրանում է Թուրքիայի դերը որպես ռեգիոնալ խաղացողի, բայց դրանով հանդերձ, Թուրքիան չի գնա էսկալացիայի և չի հարձակվի ՀՀ-ի վրա՝ նույնիսկ ռուս-ուկրաինական բախման դեպքում»,- նշել է բանախոսը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ներքաղաքական զարգացումներին։
Մանրամասները՝ տեսանյութում։