Շենգավիթի ոստիկանները գողության դեպք են բացահայտել. 3 տղամարդ բերման է ենթարկվել
Փետրվարի 13-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Նոր Խարբերդում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 22, 42 և 38 տարեկան երեք տղամարդու՝ վերջինիս վարած «Իվեկո» բեռնատարով հանդերձ: Այս մասին «Փաստինֆո» -ն տեղեկանում է Ոստիկանությունից։
Պարզվել է, որ 42-ամյա տղամարդը վարձելով «Իվեկո» բեռնատարը՝ 22-ամյա տղամարդու հետ Նոր Խարբերդի տներից մեկի մոտից գողացել են մետաղյա 1 և 2 տոննա տարողությամբ երկու բաք:
Շենգավիթի ոստիկանները պարզել են տուժողի ինքնությունը և հաղորդում ընդունել։
Կատարվում է քննություն։