Գրանցվել է 406 դեպք, որից 150-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Փետրվարի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 84 հրդեհի, 6 փլուզման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 135 կենցաղային կանչ. տուժել է 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 52 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 156 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 82 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: