Արտակարգ դեպք Արարատի մարզում. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսի մայրը բարդ վիրահատություններ տանելուց հետո դիմել է թոշակավորման համար, սակայն նրան մերժել են. հերոս Ռոբերտը 1 տարեկան որդի ունի (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Մի քանի օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Ռոբերտ Աբրահամյանի մայրը՝ Մելանյա Ավանեսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարեհաջող կատարված մի քանի բարդ վիրահատություններից հետո ստանալով համապատասխան որոշում՝ թոշակ ստանալու համար դիմել է Վեդիի սոցիալական ապահովման բաժնին, սակայն նրան մերժել են:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հերոսի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանը ասաց. «Երեք ամիս թղթերը հավաքել եմ թոշակավորման համար, սակայն նշանակված «կամիսիայի» ժամանակ ստուգող բժիշկը, իմանալով հանդերձ, որ կինս հերոսի մայր է, չագուչը այս ու այն կողմ տանելով՝ կտրուկ որոշում կայացրեց, որ նա առողջ է և թոշակ չի հասնում:
Այնպիսի արհամարհական վերբաերմունք ցուցաբերեց կնոջս հանդեպ, որ ես ապշած մնացի և ասացի որ բողոքելու եմ նման վերաբերմունքի համար, իսկ նա ինձ պատասխանեց, թե ուր ուզում է բողոքեմ, մեկա բան չի փոխվի:
Զարմանում եմ՝ բժիշկները հիվանդության եզրակացությունը տվեցին, ասացին, որ անպայման թոշակ է հասնում, եթե անգամ այդ հիվանդության պատճառով չի հասնում, որը ամենևին էլ այդպես չէ, որդի կորցրած մայրը ինքնին հիվանդ է, ինչպես կարողացավ մերժել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: