4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ռուսաստանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 61 կմ հեռավորության վրա 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:26-ին Ինգուշեթիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։
Զոհվածների ու ավերվածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Ռուսաստանի տարածքն ամբողջությամբ բնութագրվում է որպես չափավոր սեյսմիկ, բացառությամբ ակտիվ գոտիներում գտնվող տարածքների։ Ռուսաստանի եվրոպական մասում սեյսմիկությամբ առանձնանում են Մեծ Կովկասը և Նախակովկասը։
Ավելին՝ այստեղ