Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի հարցով գործողությունների համակարգումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ հետագա գործողությունների համակարգումը: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Բլինկենը եւ Չավուշօղլուն «քննարկել են ՆԱՏՕ-ի հետագա համակարգման ուղիները եւ միասնությունը՝ կապված Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիայի սպառնալիքի եւ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ»: «Պետքարտուղարն ընդգծել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր կողմնակցությունը եւ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դիվանագիտական կարգավորմանն աջակցելու մասով համագործակցությունը», - նշվում է հայտարարության մեջ: