Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում հանդիպելու նախաձեռնությունը հայկական կողմինն է. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում հանդիպելու նախաձեռնությունը հայկական կողմինն է: Այս մասին գրում է trthaber.com-ը:
Նրա խոսքով՝ հայկական կողմն առաջարկ է արել երկրորդ հանդիպումն անցկացնել կա՛մ Վիեննայում, կա՛մ Ժնևում։
«Նրանք առաջարկել են հանդիպել Ավստրիայում կամ Շվեյցարիայում։ 2009 թ․ Շվեյցարիայում արդեն հանդիպման անհաջող փորձ է եղել, դրա համար էլ որոշվեց հանդիպել Վիեննայում»,- ասել է Չավուշօղլուն: