Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 114 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 114 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով, երկրում հասել է 133 048-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 38 757 նոր դեպք, որից 2744-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 6 657 842 դեպքից 6 191 746-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 2724 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 61 223 353 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 54 611 857 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 20 245 434-ի: