Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և 1 հատ բջջային հեռախոս։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սեյրան Գ-ն էր։