COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 394,9 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 394 995 479: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 740 187 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 76 505 442 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 902 624-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 272 014-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել 502 874 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 26 546 399 հիվանդացած, նրանցից մահացել է 632 514 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 738,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2773, Հնդկաստանում՝ 359, Բրազիլիայում՝ 2941 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: