Լուկաշենկոն Սոլովյովին ասել է, որ իրեն փորձում են սպանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում ասել է, որ իրեն ֆիզիկապես վերացնելու փորձեր են եղել, հիմա էլ են փորձում սպանել, գրում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով ռուս լրագրողի այն հարցին, թե արդյոք նախագահի երեխաներին էլ են փորձում սպանել, Լուկաշենկոն ասել է, որ «դա արդեն կարմիր գիծ չէ, դա ավելին է»:
2021 թվականի ապրիլի 17-ին Լուկաշենկոն հայտարարել էր խմբավորման անդամների կալանավորման մասին, որոնք, ըստ նրա, նախապատրաստում էին պետության ղեկավարի ֆիզիկական լիկվիդացումը և նրա երեխաների առևանգումը։ Լուկաշենկոյի խոսքով՝ դրան ներգրավված են նաև արտաքին հետախուզական ծառայությունները։