Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը գնում է լույսի արագությամբ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը գնում է լույսի արագությամբ:
Քաղաքական պատվերները «իրավունքի» թմբուկների տակ քողարկող և ոչ մի «դատավոր» չի խուսափելու պատժից և պատասխանատվությունից:
Բախշիյանի կալանավորումը հերթական կանխատեսելի և պրիմիտիվ սցենարն էր, որը գրվել և իրականացվել է «խնդրանքներին» տուրք տվող սպասարկուների կաբինետներում:
Արդարություն լինելու է!