Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարությունները
Խորհրդարանական ընդդիմությունը մշակում է օրինագիծ, որով առաջարկվում է քրեականացնել հրապարակային ելույթներն ու հայտարարությունները, որոնք ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։
Որպես պատիժ՝ առաջարկվում է տուգանք՝ մինչև 2 միլիոն դրամի չափով (4000 դոլար) կամ ազատազրկում՝ 2-ից 4 տարի ժամկետով։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաձեռնությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանինն է: