Փորձագետ. Հայաստանի հասարակությունը չի ցանկանում որևէ բան զոհաբերել հանուն Ղարաբաղի
regnum.ru-ն գրում է, որ Հայաստանում այլևս պատրաստակամություն չկա որևէ էական բան զոհաբերել հանուն Լեռնային Ղարաբաղի: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծաբան» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
«Շատ մարդիկ փնտրում են աշխարհաքաղաքական որոշ նախադրյալներ Հայաստանի իշխանությունների վարքագծի մեջ անտեսելով այն կարևոր փաստը, որ բուն հայ հասարակության մեջ կուտակվել է հոգնածություն ղարաբաղյան հակամարտությունից, և որ մոբիլիզացումը, Ղարաբաղի համար ինչ-որ բան զոհաբերելու պատրաստակամությունը, որը որոշակիորեն եղել է 1990-ականներին՝ հիմա չկա։ Հասարակությունը փոխվել է, և նրա առաջնահերթություններն են փոխվել, և քաղաքական գործիչները բնականաբար արձագանքում են դրան»,- ասել է փորձագետը։ Քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանում Ղարաբաղի շուրջ խոսակցությունները հանգում են որոշակի ընդհանուր աշխարհաքաղաքական ձևակերպումների, իսկ Հայաստանի սեփական դինամիկան հաշվի չի առնվում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը