Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ավիամոդելային սպորտ
Երկինքն ու բարձրությունը միշտ էլ գերել են մարդկանց իրենց անմատչելիությամբ։ Ինքնաթիռների ստեղծումը և ինքնաթիռաշինության տեխնոլոգիայի զարգացումը միայն խթանել են սովորական մարդկանց հետաքրքրությունը ամենապարզ ինքնաթիռների մոդելների նախագծման նկատմամբ, ինչն էլ նպաստել է ավիամոդելային սպորտի առաջացմանը:
Ավիամոդելային սպորտը ծագել է 1900 թվականին, իսկ առաջին մրցումները անց են կացվել Ֆրանսիայում։ 1905 թվականին Փարիզում հիմնադրվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիան։ Աշխարհի առաջնություններ սկսել են անց կացվել 1925 թվականից։
Ռուսաստանում ավիամոդելավորման առաջին մրցույթները անց են կացվել 1910 թվականին Մոսկվայում, դա կազմակերպել էր գիտնական Ժուկովսկին, դրանց մասնակցել է մոտ քառասուն մարդ։ Հետո սկսել են բացվել ավիամոդելավորման խմբակներ, որոնք գործել են Ցարական Ռուսաստանի շատ քաղաքներում, բայց հեղափոխությունից հետո դրանցից շատերը ստիպված փակվել են: Այդ սպորտաձևի վերածնունդը սկսվել է 1920-ականների սկզբին։ Խմբակներ են բացվել Մոսկվայում, Լենինգրադում, Ուֆայում, իսկ 1926 թվականին անց են կացվել առաջին համամիութենական մրցումները, որին մասնակցել են 70 մարզիկներ ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներից։ 1936 թվականին ԽՍՀՄ-ը միացել է FAI ավիամոդելավորման համաշխարհային կազմակերպությանը, և խորհրդային սիրողականները իրավունք են ստացել մասնակցելու միջազգային մրցույթներին։
1950-ական թվականներից ի վեր, ավիամոդելային սպորտը տարածված է դարձել աշխարհի շատ երկրներում: Սիրողական դիզայներները հավաքել են այնպիսի պրոֆեսիոնալ մոդելներ, որոնք զարգացրել են մինչև 300 կմ/ժ արագության, իսկ թռիչքի ժամանակը տևել է 33 ժամ։ Ավիամոդելավորման սպորտային մրցումներ պարբերաբար անց են կացվել ԽՍՀՄ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հարավսլավիայում։ 1960 թվականից սկսել է գործել ընդհանուր կանոն՝ մրցաշարերի անցկացման համար միջոցները հատկացնում է հենց ընդունող երկիրը։ Խորհրդային տարիներին կրթության նախարարության կողմից վերահսկել և ֆինանսավորել է ԴՕՍԱԱՖ-ը, որն էլ ունեցել է բազմաթիվ ավիամոդելավորման խմբակներ։ Բոլոր արդյունքները մուտքագրվել են հատուկ բազաներ, որոնց համաձայն հաշվարկվել են մարզիկների համաշխարհային և անձնական ռեկորդները։ ԽՍՀՄ-ում հազարից ավելի մարդ ստացել է Ավիամոդելային սպորտի վարպետի կոչում, ավելի քան երեք հարյուրը դարձել են միջազգային կարգի սպորտի վարպետներ։ Ավիացիայի և ԽՍՀՄ-ի նկատմամբ աճող հետաքրքրության շնորհիվ լույս է տեսել «մոդելիստ կոնստրուկտոր» ամսագիրը, որը ավստրալիական Airborne Magazine-ի , ամերիկյան R/C Car-ի և շվեդական Allt om Hobby-ի անալոգն է եղել:
Ավիամոդելային սպորտը բավականին կլանող, և ամենակարևորը հետաքրքիր գործունեություն է: Այն զարգացնում է մտածողությունը, դիզայնը և ինժեներական հմտությունները: Իհարկե, ոչ բոլոր մոդելներն են լինում կատարյալ։ Այդ սպորտաձևը ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի, և կարելի է վստահ լինել, որ այն միայն կզարգանա և նոր հնարամիտ գյուտեր կբերի աշխարհին։ Չմոռանանք նաև ներկայումս մեծ տարածում գտած ԱԹՍ-ներն ու դրոնները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը