Լատվիայի պաշտպանության նախարարը բացառել է պատերազմը Ռուսաստանի դեմ
Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը կարծում է, որ իր երկրին այս պահին չի սպառնում Ռուսաստանի դեմ պատերազմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միաժամանակ մենք պետք է հասկանանք, որ իրավիճակն ավելի վատ է, քան մեկ կամ երկու տարի առաջ: Կարող եմ հանգստացնել, որ առաջիկայում չեմ տեսնում որևէ ուղղակի սպառնալիք Լատվիային: Մենք մեզ բավական ուժեղ ենք զգում և ավելի լավ ենք պատրաստված, քան 2014-ին»,- վստահեցրել է նա: