Հարվածել Ռուսաստանին. ինչպես է Արևմուտքը զավթում Հայաստանը և տանում դեպի կործանում
rusvesna.su-ն գրում է, որ ԽՍՀՄ փլուզումից անցել է ավելի քան 30 տարի, և այս ընթացքում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները կարողացել են իրենց դիրքերը գրավել կովկասյան նորաստեղծ հանրապետություններում։
Այսօր Հայաստանում ՀԿ-ները զգալի ազդեցություն ունեն արտաքին և ներքին քաղաքականության վրա, իսկ ամենամեծ կազմակերպություններից մեկը՝ Սորոսի հիմնադրամը և նրա ակտիվիստները շարունակում են իրենց ապակառուցողական գործունեությունը և ոչնչացնում հանրապետության պետական համակարգը։
Սորոսի հիմնադրամը գործում է 90-ականների վերջից և ֆինանսավորում է Հայաստանի գրեթե բոլոր ՀԿ-ների աշխատանքը։ Իր գոյության ընթացքում այն աջակցել է ավելի քան 200 տարբեր կազմակերպությունների կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրերի իրականացման գործում։ Սակայն իրականում այդ հիմնադրամը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, հետամուտ է քաղաքական նպատակների։ Այսօր օտարերկրյա ՀԿ-ները հանդես են գալիս որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի «մամուլի ծառայություն», ջարդում են Հայաստանի ներկայիս իշխանությունների քննադատներին, ինչպես նաև էական ազդեցություն ունենում ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Մեկ այլ կազմակերպություն է ժուռնալիստական «Ասպարեզ» ակումբը, որը Սորոսի հիմնադրամի կարևորագույն գործընկերներից է։ Ակումբի հիմնական հովանավորներն են ամերիկյան և բրիտանական դեսպանատները, Եվրոպական միությունը և մի շարք արևմտյան հասարակական կազմակերպություններ։ Միայն 2017 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում «Ասպարեզը» ստացել է 120000 ԱՄՆ դոլար։ Կա ևս մեկ հայտնի ՀԿ՝ «Սասնա ծռեր» խմբավորումը, որը պաշտոնապես գրանցվել է որպես քաղաքական կուսակցություն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Այն իրեն դիրքավորում է որպես ռազմահայրենասիրական ուժ, մշտապես հակառուսական քարոզչություն է իրականացնում և իշխանություններին կոչ է անում դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Փաստացի Հայաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները հակապետական գործունեությամբ են զբաղվում և ակտիվորեն հակառուսական տրամադրություններ են քարոզում Ռուսաստանին ներկայացնելով որպես երկրում ճգնաժամի գլխավոր մեղավոր։ Նման կազմակերպությունները ոչնչացնում են Հայաստանի ավանդական հայացքներն ու հիմքերը, բռնի կերպով պարտադրում են արևմտյան հայացքներ ու մտածողությունը, և որպես փաստ՝ կործանում են հանրապետությունը որպես ինքնիշխան միավոր։
Նման կազմակերպություններին հակազդելու մեթոդներից է օրենքի ընդունումը օտարերկրյա գործակալների մասին, ովքեր գտնվում են մի երկրում, բայց աշխատում են ի շահ մյուսի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը