Կոտայքում «Kia»-ն գլորվել է ձորն ու կողաշրջվել
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում են SHAMSHYAN.com-ից, ժամը 16:20–ի սահմաններում 50-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ ինքը չի տուժել: