Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցը, և իրենք էլ այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ
Ռուս խաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովել են ուխտավորների անվտանգ այցը, և իրենք էլ այցելել են Ամարաս վանական համալիր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
«Ռուսական խաղաղապահ ծառայության զինծառայողներն ապահովել են Հայաստանից եկող ուխտավորների անվտանգ այցելությունն ու իրենք էլ մասնակցել են տեղեկատվական էքսկուրսիային դեպի Ամարասի եզակի վանական համալիր: Էքսկուրսիայի ժամանակ պատմել են վանքի ստեղծման պատմության և գոյատևման մասին: Էքսկուրսիայի ժամանակ զինծառայողներն եղել են համալիրի բոլոր կառույցներում, վանքի ներսում, ինչպես նաև շրջանցել են ամրոցի պատերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելին՝ այստեղ