Օմիկրոնը կարող է վարակվածին ընդմիշտ զրկել խոսելու հնարավորությունից
Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ձայնալարերի վրա։ Այս մասին հայտնել է քիթ-կոկորդ-ականջաբան, բարձրագույն կարգի դոկտոր, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցևը։
«Եթե կոկորդի հետևի պատն ու նշիկները բաց են թողնում հարվածը, և վարակն իջնում է մեկ հարկ ներքև դեպի քթըմպան, ապա լորձաթաղանթը հայտնվում է հարվածի տակ, և ձայնն իսկապես կարող է կորչել: Կարող է լինել դիսֆոնիայի երևույթ, երբ ձայնը դառնում է խռպոտ, կամ աֆոնիայի երևույթ, երբ ձայնն ամբողջությամբ անհետանում է։ Եթե ձայնը երկար ժամանակ չի վերադառնում, մարդը խոսում է խռպոտությամբ, առաջանում է պարեզ՝ թերանդամալուծություն կամ վոկալ ծալքերի կաթված, ինչի հետևանքով կարող է առաջանալ ձայնային ապարատի կամ ծալքերի անդառնալի վնաս»,- ասել է նա։
Ավելին՝ այստեղ