Ջահել տղերքը տեսնում են, որ կին է ղեկին՝ լոպազավարի ճռռիկ են անում. տաքսու կին վարորդ
Armtimes.com-ը գրում է.
Մասնագիտությամբ ապրանքագետ Ռուզաննա Ուլիխանյանն արդեն մեկ տարի է աշխատում է որպես տաքսու վարորդ: Պատմում է, որ իր մասնագիտությամբ աշխատել է խորհրդային տարիներին, հետո երբ ԽՍՀՄ-ը փլուզվել է, իսկ ձեռնարկությունները՝ լուծարվել, Ռուզաննան բիզնեսով է զբաղվել:
Այժմ 45-ամյա Ռուզաննան իր Volkswagen golf մակնիշի ավտոմեքենայով ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Նշում է, որ ապրելու համար աշխատել է պետք:
«Միշտ չեմ աշխատում տաքսու վարորդ: Կան ընկերներ, ծանոթներ, որ միայն իրենց եմ տեղափոխում: Աշխատելը վատ բան չէ: Գիշերը, որ մեկ-մեկ մարդ եմ տանում, տեսնում եմ, որ ջահել ուսանողները՝ տղա, աղջիկ փողոց են մաքրում, որ գումար աշխատեն»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Ռուզաննա Ուլիխանյանը:
Ռուզաննան 8 տարի է մեքենա է վարում, բայց մոտ մեկ տարի աշխատելով տաքսու վարորդ, հասցրել է դժգոհել մայրաքաղաքի փողոցների անանցանելի վիճակից:
«Շահավետ չէ: Եղած փողը տալիս ենք ակտերին եւ զապչաստին: Փողոցներում լադոկ է, բաց լուկ է, մեքենան անընդհատ խնդիրներ է ունենում: Մի մասը, որ փչանում ա, մի հատ լավ գումար ա, տանում ես մասնագետի մոտ փոխելու՝ հինգ հազար դրամ ա ուզում: Տենց էլի՝ զբաղմունք ա, էս ձեռից վերցնում, էն ձեռին ենք տալիս, որ պարապ չմնանք: Էղած գումարդ գնում ա ակտերին կամ մասերի վրա»,-ասում է տաքսու վարորդը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: