Տոկաևը խոստացել է սահմանված ժամկետից ավել Ղազախստանի նախագահ չլինել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ չի պատրաստվում երկու ժամկետից ավելի ստանձնել նախագահի պաշտոնը։
«Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կլինեմ Ղազախստանի նախագահը, բայց դա միանգամայն որոշակի է` Սահմանադրության համաձայն երկու ժամկետից ոչ ավելի։ Այսինքն օրենքների, հատկապես Սահմանադրության փոփոխություն չի լինի»,-նշել է Տոկաևը։
Վերջին նշել է, որ որպես նախագահ իր առաքելությունն է քաղաքական համակարգում և տնտեսական ոլորտում դրական արդյունքների հասնելը։