Ինչպես ՌԴ ներխուժումն Ուկրաինա կանդրադառնա ողջ աշխարհի վրա. CNN
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հեռանկարները տագնապ են բարձրացրել տարածաշրջանում տիրող դրության պատճառով՝ սպառնալով երկրի 44 մլն բնակչությանը ներգրավել հակամարտության մեջ:
Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով նաև այլ սպառնալիքներ, որոնց կարող է հանգեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ըստ հեռուստաալքի՝ Կրեմլը երկու երկրի միջև սահմանից շատ ավելի հեռու կգնա:
Փորձագետները մտավախություն ունեն, որ դա կարող է արևելյան Եվրոպայում անորոշության նոր դարաշրջանի հանգեցնել, խախտել մատակարարման շղթաները և համաշխարհային տնտեսությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ազդեցության փոփոխությունների հանգեցնել:
«Եթե բախումներն իսկապես տեղի ունենան, անհասկանալի է, թե ինչ մասշտաբներ կստանան, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունները կանխագուշակելն անիմաստ գործ է: Ցանկացած ժամանակակից պատերազմ սարսափելի կարող է լինել, սակայն սարսափի աստիճաններ կան»,- կարծիք է հայտնել Բելառուսում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Նայջլ Գոուդ-Դևիսը:
«Սա պարզապես ամենալուրջ անվտանգային ճգնաժամն է Եվրոպայում 1980-ականներից ի վեր»,- ասել է դիվանագետը:
Վերլուծաբանանները միակարծիք են այն հարցում,որ ՆԱՏՕ-ի պատասխանի արդյուավետությունը ևս կարող է կործանարար լինել՝ հաշվի առնելով ցանկացած միջամտության տևողությունն ու թե որքան հեռու այն կարող է հասնել: