Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ․ Դատախազություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի ուսումնասիրվի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Դեռևս 2021 թ-ից ԱԱԾ-ում քննվում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Այդ գործի շրջանակներում էլ ազգային անվտանգության ծառայությունում պետք է ուսումնասիրեն Արմեն Սարգսյանի՝ Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու փաստը թաքցնելու հանգամանքը։