Ալյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել այսօր։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը, հաղորդում է TASS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ունալա կա քաղաքից 87 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 4 հազար մարդ։ Օջախը գտնվել է 3 կմ խորության վրա։
Ավելին՝ այստեղ