ԱՀԿ - ում հայտարարել են համաճարակի ժամանակ միջազգային ուղեւորությունների սահմանափակումների անարդյունավետության մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակների կոմիտեն խորհուրդ է տվել համաշխարհային հանրությանը վերացնել կամ թուլացնել միջազգային ուղեւորությունների սահմանափակումները: Չորեքշաբթի Ժնեւում տարածված հայտարարության մեջ նա արձանագրել է այդպիսի միջոցների անարդյունավետությունը, ինչը ցույց է տվել տրանսպորտային հաղորդակցության արգելքի միջոցով կորոնավիրուսի օմիկրոն-շտամի անդրսահմանային տարածմանը խոչընդոտելու փորձը:
Ինչպես նշում է կազմակերպությունը, այդ միջոցները պետք է որոշվեն «ռիսկերի մանրակրկիտ գնահատման» հիման վրա եւ կիրառվեն՝ հարգելով «ճանապարհորդի արժանապատվությունը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները»:
Կոմիտեում կարծում են, որ պետք չէ «պահանջել COVID-19-ի դեմ պատվաստման ապացույցներ միջազգային ուղեւորությունների ժամանակ՝ որպես երկիր մուտք գործելու միակ միջոց կամ պայման»: Պատճառաբանելով իրենց դիրքորոշումը՝ փորձագետները պարզաբանել են, որ աշխարհում պատվաստանյութերի հասանելիությունը մնում է սահմանափակ, իսկ դրանց բաշխումը՝ անհավասար։