Սերժ Թանկյանի գրառումը զոհված 19–ամյա զինվորով ցնցել է սոցցանցերի օգտատերերին
tsargrad.tv–ն գրում է, որ Հայտնի երգիչ, System of a Down ռոք խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի և Instagram-ի իր միկրոբլոգներում նախօրեին մահացած 19-ամյա հայ զինվորի լուսանկարն է հրապարակել։ Սակայն իր այդ հրապարակմամբ նա բարկացրել է սոցցանցերի օգտատերերի մեծ մասին։ Այսպիսով, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին, նա գրել է. «Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և հայերի դեմ մշտական պատերազմական հանցագործություն է, բռնապետ Ալիևի եսասիրության պատճառով այս երիտասարդն արժանի չէր սպանվելու»:
Թանկյանն իր գրառմամբ վրդովեցուցիչ մեկնաբանությունների է արժանացել համացանցի օգտատերերի կողմից։ Օրինակ, հայազգի ամերիկացի նկարիչ Ռազմիկ Սամվելցը գրել է. «Այս երեխաների արյունը Նիկոլի և նրա համախոհների վզին է… եթե դու, ստախոս, անգամ փախչես ժողովրդի դատաստանից, ապա ոչ դու, ոչ էլ քո սերունդները չեն փախչի Աստծո դատաստանից»: Համացանցից մյուս օգտվողները նույնպես չեն վարանել Թանկյանին հիշեցրին, թե ինչպես է նա կանգնել Փաշինյանի թիմի կողքին ապրիլյան հեղափոխության ժամանակ։ Օգտատերերից մեկը Թանկյանի գրառումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Պարոն Թանկյան, մենք կկարողանանք ձեզ հասկանալ, եթե դուք, ինչպես և շատ հայեր ասես, որ սխալվել են վստահելով այս թիմին (իշխող կուսակցությանը): Բայց մենք չենք կարող ձեզ ներել, քանի որ դուք դեռ աջակցում եք այս իշխանությանը, որը նպատակաուղղված ոչնչացնում է մեր զինվորներին»:
Նշենք, որ Սերժ Թանկյանն ու կանադացի հայազգի դերասանուհի Արսինե Խանջյանն ակտիվորեն աջակցել են հեղափոխության տարիներին երկրում տեղի ունեցող գործընթացներին։ Խանջյանը «թավշյա» հեղափոխությունն անգամ անվանել է «ժպիտների հեղափոխություն»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը