Հայտնի է՝ ով է Սուրեն Պապիկյանի ընտրյալը. հայտնի է նաև հարսանիքի օրը
Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։
Կայքը գրում է, որ ըստ իր աղբյուրի՝ արդեն սկսել են հրավիրատոմսերն ուղարկել հրավիրյալներին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան։
Մամուլը գրել է նաև, որ պաշտպանության նախարարի ապագա կինն Արմինե Մուրադյանն է: Վերջինս Սուրեն Պապիկյանի խոսնակն էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում: Սուրեն Պապիկյանի պաշտոնաթողությունից հետո Արմինե Մուրադյանը ևս լքեց խոսնակի պաշտոնը և կարճ ժամանակ անց դարձավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն: Մեր տեղեկություններով՝ խոսնակի պաշտոնից Պապիկյանը նրան ազատեց նշանադրությունից հետո: Ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին խոսնակի՝ ապագա կնոջ համար նախապես հատուկ փոխտնօրենի հաստիք էր բացվել:
Պետք է նշել, որ Արմինե Մուրադյանի մասին գործընկեր լրագրողները վատ չեն արտահայտվում: Վերջինիս հետ աշխատանքը գնահատում են կառուցողական, իսկ իրեն՝ որպես ոչ կոնֆլիկտային ու մեղմ անձնավորություն:
Ի դեպ, Արմինե Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին տեղադրել է «Զինուժ» ծրագրի պատրաստած տասնամյա Նարեկի ամանորյա երազանքների մասին Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ տեսանյութը՝ բավականին հետաքրքիր «զմայլիկներով» մեկնաբանությամբ:
Հատկանշական է, որ այս հրապարակումն ամենևին միակը չէ պաշտպանության նախարարի ու Պաշտպանության նախարարության վերաբերյալ. Արմինե Մուրադյանի ուշադրության կենտրոնում վերջին ժամանակներում պաշտպանական գերատեսչությունը մշտապես է գտնվում:
Ավելին՝ այստեղ