Մնում էր գրեիք գնացեք սահմանը պահեք. Աշոտ Անդրեասյան
Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Սկսվեց անմակարդակ իշխանության իրենց մակարդակի ֆեյքային վայնասունը Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը , որ լինելով առաջին Քրիստոնեություն ընդունած երկիրը աշխարհում և գտնվելով այսչափ ծանր վիճակում պետք է ապավինել Աստծո ողորմությանը և կարևորագույն նպատակ կա մոտ ապագայում , ՀՀ-ում տեղադրել Հիսուսի արձանը, որը ամենաբարձրը կլինի աշխարհում։
Ծեծված և սրտխառնոց առաջացնող սրբապիղծ գրառումները հերթ չեն տալիս մեկը մյուսին.՝ <<էդ արձանի տեղը զինվորներին օգնեք>>, <<սահմանը կահավորեք>>, <<անօթևաններին ուղղեք էդ գումարը>>, <<է՞դ ա մեր երկրի առաջնային խնդիրը >> և այլն։
Ամեն մի սրբապիղծի առանձին չեմ պատրաստվում պատասխանել կամ ինչ որ բան բացատրել, ուղղակի կարճ կանդրադառնամ նման բաներ գրողներին, որ ալեն սիմոնյանից խլեն 200.000 դոլար արժողությամբ մեքենան , որը գնվել է պետության հաշվին, աննա հակոբյանի հիմնադրամի գումարները , խաչատուր սեւքիասյանի նոր ավիաընկերության բաժնետոմսերը, որը ուղիղ չվերթներ է իրականացնում Ստամբուլ և կահավորեն թե՛ սահմանը, թե՛ զինվորներին օգնեն, թե՛ անօթևաններին։
Մնում էր գրեիք գնացեք սահմանը պահեք։
Ի գիտություն բոլորի նշեմ , որ Գագիկ Ծառուկյանը պատերազմի ժամանակ միակ մարդն էր, ով կալանավորված լինելով մեծ օգնություն ցուցաբերեց Արցախին , իսկ այս նախաձեռնությունը պատկանում է բացառապես Ծառուկյանների ընտանիքին և կյանքի է կոչվելու բացառապես Ծառուկյանների ֆինանսական միջոցներով։
Չստացվեց Ձեր անաստված քայլը։
Աստված պահապան Հայ ազգին։