Կախված մոր ոտքերի տակ խաղալիս է եղել նրա տասը ամսական աղջիկը
Armtimes.com-ը գրում է.
Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում ինքնասպանություն գործած կնոջը կախված վիճակում հայտնաբերել է նրա 5-ամյա որդին:
Գյուղապետ Արթուր Ավետիսյանը մեր զրույցում փոխանցեց, որ երեխան հասկացել է, թե դա ինչ է նշանակում, վազել, հայտնել է հարեւանին` ասելով, որ մայրն օդի մեջ է:
Կինն երկու երեխա ուներ: Տղայից բացի` նաեւ աղջիկ, որը տասն ամսական է: Հարեւանները երեխաների մորը գտել են տան բակում` դարպասների ետեւում` խողովակից կախված, իսկ նրա կողքին` գետնի վրա, խաղալիս է եղել փոքրիկ աղջիկը:
Տղան, ըստ գյուղապետի` թերեւս հարեւանների ուղեկցությամբ, վերադարձել էր նախակրթարանից, ուր առավոտյան նրան մայրն էր տարել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: