Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վրա ստվեր գցել չի հաջողվի. Մարիա Զախարովա
Ստվեր գցել չի հաջողվի, նույնիսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է, քանի որ խաղաղապահների աշխատանքը հստակ եւ համակարգված է՝ ի շահ ճգնաժամի կարգավորման, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության հարցին Ադրբեջանի կողմից նման փորձերի մասին:
Ինչ վերաբերում է Արցախում խաղաղ գյուղերի գնդակոծության հստակեցմանը, ապա ռուս զինվորականները շփման մեջ են գտնվում երկու կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում միջադեպերի հետաքննություն են անցկացնում: