Չինական ընկերությունը աշխատակիցներին 14 000 դոլար կվճարի երրորդ երեխայի ծննդյան համար
Dabeinong Technology Group չինական ընտանի կենդանիների սննդի ընկերությունը որոշել է իր աշխատակիցներին վճարել 14 000 դոլար նպաստ երրորդ երեխայի ծննդյան համար։ Այս մասին հայտնել է «Itsai Global» տեղեկատվական ռեսուրսը։
Dabeinong Technology Group-ն իր աշխատակիցներին կվճարի 4,7 հազար դոլար՝ առաջին երեխայի ծննդյան համար, 9,4 հազար դոլար՝ երկրորդ երեխայի և 14 հազար դոլար՝ երրորդ երեխայի ծննդյան համար։ Նպաստները սկսել են վճարվել հունվարի 1-ից։
Ընկերությունն առաջարկում է նաև լրացուցիչ ծնողական արձակուրդ օրենքով սահմանված եռամսյա ծննդաբերության արձակուրդից հետո:
Ավելին՝ այստեղ