Պուտինն իր անձնական կյանքից մանրամասներ է պատմել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում խոսել է անձնական կյանքից ու ասել, որ արդեն պապիկ է դարձել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Սթոունը հարցրել է, թե արդյոք ՌԴ ղեկավարը սիրում է թոռներիրն, ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ շատ է սիրում նրանց ու ափսոսում է, որ բավականաչափ ժամանակ չունի նրանց հետ խաղալու համար:
Նշենք, որ Պուտինն ունի 2 դուստր, որոնց անձնական կյանքի բոլոր մանրամասները շրջահայացորեն թաքցվում են մամուլից: