Ադրբեջանական կողմը հաղորդել է մեկ զոհի մասին
Հունվարի 11-ին Հայ-ադրբեջանական սահմանին՝ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցիների սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանի ՊՆ-ն հրաապարակել է նրա անունը՝ Նազարով Այազ Ազեր օղլի։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Ավելին՝ այստեղ