Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է մեկ զինծառայող
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ավելին՝ այստեղ