Բաքվում այսօր տեղի է ունեցել ՀՀ եւս երկու քաղաքացիների «շինծու» գործով դատավարությունը
Բաքվում տեղի է ունեցել Հայաստանի երկու քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի գործով դատական նիստը: Այս մասին հայտնում է Sputnik Azerbaijan-ը:
Ադրբեջանը Սարգսյանին և Իշխանյանին շինծու մեղադրանք է առաջադրել , իբրև «ահաբեկչություն» կատարելու և «պետական սահմանը ապօրինի հատելու» համար:
Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։
Հայ զինվորականները գերեվարվել են 2021 թվականի մայիսին՝ Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս: