Երգչուհի Շինեյդ Օ'Քոնորի 17-ամյա որդին ինքնասպան է եղել (լուսանկար)
Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորի որդին ինքնասպան է եղել հոգեբուժարանից փախչելուց հետո։ Երիտասարդը 17 տարեկան էր։ Երգչուհին որդու մահվան մասին հայտնել է Twitter-ում:
«Իմ գեղեցիկ որդին՝ Նևիիմ Նեստա Ալի Շեյն Օ'Քոնորը, իմ կյանքի լույսը, այսօր որոշեց վերջ տալ իր երկրային պայքարին, և այժմ նա Աստծո հետ է։ Թող նա հանգչի խաղաղությամբ, և ոչ ոք թող չհետևի նրան: Իմ փոքրիկ, ես քեզ շատ եմ սիրում: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նա սոցցանցում։
Շեյն Օ'Քոնորը հիվանդանոցում էր, որտեղ նա հայտնվել էր մեկ շաբաթ առաջ ինքնասպանության երկու անհաջող փորձից հետո:Երկու օր առաջ երգչուհին հայտարարել էր, որ երիտասարդը կորել է։ Հունվարի 7-ին նրան վերջին անգամ տեսել են Դուբլինում, իսկ հունվարի 8-ին ոստիկանները նրան մահացած են հայտնաբերել։ Շեյնը երգչի երրորդ երեխան է։
Շինեյդ Օ'Քոնորը, որը 2018 թվականին մահմեդականություն ընդունելուց հետո փոխել է իր անունը Շուհադա Դևիթ, բազմիցս գրել էր դեռահաս որդու խնդիրների մասին։ Օ'Քոնորը հայտնի է դարձել է 1990 թվականին Nothing Compares 2 U երգով։ Նա թողարկել է տասը սոլո ալբոմ։

Ավելին՝ այստեղ