Ալմաթիում գնդակոծության հետևանքով չորս տարեկան աղջիկ է մահացել
Ալմաթիում գնդակոծության հետևանքով չորս տարեկան աղջիկ է մահացել: Երկրում երեխաների իրավունքների օմբուդսմեն Արուժան Սաինը լրագրողներին ասել է, որ հունվարի 7-ին, երբ չորս երեխաներով մեքենան անցնում էր Ալմաթիի փողոցներով, դրա վրա կրակել են։
Ինչպես գրում է svpressa.ru-ն, միջադեպի հետևանքով 4-ամյա աղջիկը մահացու վնասվածքներ է ստացել, ինրի հետևանքով տեղում մահացել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 5-ին 11-ամյա տղան մահացել է հրազենային վնասվածքից։ Թե ում արձակած փամփուշտն է սպանել երեխային, չի նշվում։ Հայտնի է միայն, որ երբ հնչել է կրակոցը, երեխան ընտանիքի հետ զբոսնելիս է եղել։
Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ յաս մասին հայտնել է «Խաբար-24» հեռուստաալիքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելին՝ այստեղ