Այս պահին Ալմաթիի Հանրապետության հրապարակի տարածքում կրկին կրակոցների ձայներ են լսվել
Շաբաթ երեկոյան կրկին կրակոցներ են հնչել Ալմաթիում, որտեղ անկարգությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ղազախական Orda պարբերականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալմաթիում ինքնաձիգից կրակ է բացվել Հանրապետության հրապարակի արևմուտյան հատվածում, որտեղ վերջին օրերին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև։
Բացի այդ, ինչպես հայտնում է Orda-ն, երեկոյան Ալմաթիում ազդանշանային ձայներ են հնչել։ Նմանատիպ ծանուցումներ իշխանությունները նախկինում օգտագործել են՝ քաղաքի բնակիչներին զգուշացնելու, որ դուրս չգան փողոց, քանի որ գործում է հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմը։